Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Դիվանագիտական սկանդալ բոլորի աչքի առաջ
Գտնվելով կառավարության շենքի մուտքի մոտ` ականատես եղա մի իրողության, որն այլ կերպ, քան դիվանագիտական սկանդալ որակել հնարավոր չէ։ Կառավարություն ժամանած Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին չթույլատրեցին մուտք գործել կառավարության շենք կենտրոնական պաշտոնական մուտքից` ուղղորդելով նրան տնտեսական մուտք։
Դեսպանի հավատարմագրման դիվանագիտական հայտագրում նշվում է, որ դեսպանը ներկայացնում է պետության ղեկավարին և նրա հանդեպ դեսպանընկալ երկրում պետք է լինի նրան համարժեք հարգանք և վերաբերմունք։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն անարգված է այն աստիճան, որ արժանի չի համարվում պաշտոնական ընդունելության, կառավարության շենքի մուտքի մոտ նրան ոչ ոք չի դիմավորում և չի ուղեկցում, իսկ կենտրոնական մուտքի դռների մոտ կանգնած ոստիկանները մատով ցույց են տալիս շենք տնտեսական մուտքի ուղղությունը։
Դիվանագիտական արարողակարգում նման անհարգալից վերաբերմունքի կարող են արժանանալ միայն ոչ բարեկամ երկրների դեսպանները»։