կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 23:41
Հասարակություն

Ռոբերտ Նազարյանի որդու ընտանիքը Չեխիայում բիզնես եւ սեփականություն ունի. Hetq.am

   Ռոբերտ Նազարյանի որդու ընտանիքը Չեխիայում բիզնես եւ սեփականություն ունի. Hetq.am

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի որդու ընտանիքը բիզնես եւ սեփականություն ունի Չեխիայում, հայտնում է Hetq.am-ը:

Նշվում է, որ 2008 թվականի օգոստոսի 14-ին Լեւոն Նազարյանն ու կինը՝ Մարինե Գեւորգյանը, Պրահայում հիմնադրել են «LEMAR INVEST» ՍՊԸ-ն (իրենց անունների առաջին վանկերից), որի գործունեության տեսակ է նշվել անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը: Կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչն օրենսդրորեն սահմանված նվազագույն չափն է:

Բացի այդ, Լեւոն Նազարյանը 2014-ի փետրվարի 26-ին Պրահայում հիմնադրել է «Pohodlné Bydlení» ՍՊԸ-ն: 

: Այս ընկերությունն էլ զբաղվում է անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությամբ: «Pohodlné Bydlení»-ի կանոնադրական կապիտալը նույնպես 200.000 չեխական կրոն է:

Լեւոն Նազարյանը ներգրավված է եւս մեկ չեխական ընկերությունում: 2011-ին նա դարձել է «BORANO SCI Finance» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ:

Նշվում է, որ ամուսինները ՀՀ քաղաքացիներ են, հաշվառված են Երեւանի Արաբկիր 39 փողոցի տներից մեկում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ  Նազարյանը 2001-2003 թթ. Երեւանի քաղաքապետն էր, 2003-ից պաշտոնավարում է ՀԾԿՀ-ում:

Մանրամասները` այստեղ: