Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թե ինչպես է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վերաբերվում ԱԺ ոչ իշխանական ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու մտադրությանը, նա ցուցադրեց` ուսերը թափ տալով, ապա խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել ոչ իշխանական ուժերին ու հեռացավ:
Իսկ մինչ այդ նա լրագրողներին ասաց, թե տեղյակ չէ` իր ղեկավարած գերատեսչությունում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար աշխատակիցներից 5 տոկոս պահումներ արվե՞լ են, թե՞ ոչ: Այսօր` կառավարության նիստից հետո, նախարարը լրագրողներին ասաց, սակայն, որ ինչպես կարգն է պահանջում, այնպես էլ շարժվում են: Նա հավելեց, որ որեւէ հրահանգ չի տվել` նախարարությունում այս հարցում հրահանգով չեն շարժվում, ինքը մանրամասն չգիտի, թե այդ գործընթացներն ինչպես են իրականացվում, սակայն հավաստիացրեց, թե որեւէ միջամտություն չի կիրառվել այդ գործընթացում:
«Եթե անհրաժեշտություն կա, մենք կարող ենք ճշտել ու այդ տեղեկատվությունը տրամադրել: Այստեղ որեւէ խնդիր չկա, որեւիցե ստիպողական գործառույթ չկա, եւ եթե դա իրականացել է, ապա տրամաբանության եւ օրենքների շրջանակներում»,- նշեց նախարարը: