Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Իր բիզնեսը կառավարման հանձնած ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը տեղյա՞կ է, իր ընկերությունները մուծել են կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը՝ հարցրինք նրան: «Մուծումների խնդիրը տնօրենների գործն է»: Կատարվե՞լ են մուծումները: «Երեւի»:
Փաստորեն, մի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լան» ու մյուսներն են այդ մուծումները կատարում, իր հերթին էլ ԲՀԿ հարվածային բրիգադն անխոնջ պայքարում է կուտակայինի դեմ, այո՞: «Հարգելիս, ես բողոքում եմ նրա համար, որ կուտակային համակարգում պարտադիր բաղադրիչի ներդրումը հիմա` մի կառավարության կողմից, որը բացարձակ անվստահության ռեժիմով է գործում հասարակության մոտ, ժամանակավրեպ է»: Բայց, միեւնույն ժամանակ, ենթարկվում եք այդ կառավարության սահմանած խաղի կանոնների՞ն: «Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենսդրություն, եթե այն գործում է, դու կարող է համաձայն չլինես այդ օրենքի հետ, բայց պիտի նաեւ օրինախախտ չլինես: Գիտեք, եթե ես այսօր համաձայն չեմ, որ Հայաստանում մահապատիժ չկա, ես չպիտի գնամ մահապատիժ կիրառեմ սրա-նրա նկատմամբ»: