կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 14:19
Հասարակություն

''Սարդարապատ''-ի աշխատակիցները կո՞ղմ են, որ իրենց աշխատավարձից պահումներ արվեն

''Սարդարապատ''-ի աշխատակիցները կո՞ղմ են, որ իրենց աշխատավարձից պահումներ արվեն

Մինչ «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամները կհասցնեին ճանապարհվել Արմավիրի մարզ` «Սարդարապատ» հուշահամալիր, տեղեկություն ստացվեց, որ համալիրի աշխատակիցներն արդեն գնացել են բանկ և ընտրել կենսաթոշակային ֆոնդերը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Տիգրան Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ «Սարդարապատ» հուշահամալիրի տնօրենը պատրաստվում է աշխատողներին տանել բանկ` կենսաթոշակային ֆոնդեր ընտրելու, այն դեպքում, երբ աշխատողները դեմ են դրան:

 

«Սարդարապատ» հուշահամալիրի մի աշխատակից, ով չցանկացավ ներկայանալ, Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենց աշխատակիցները արդեն գնացել են բանկ ու ընտրել կենսաթոշակային ֆոնդեր: Հարցին` աշխատակիցները դե՞մ են եղել դրան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, նրանք դեմ չեն եղել: Նրանք ինքներն են առաջարկել տնօրենին, որ գնան ու ընտրեն կենսաթոշակային ֆոնդ: Կարող ա մի երկու հոգի, որ միշտ դեմ են ամեն ինչին, եղել են, բայց աշխատակիցների մեծ մասը կողմ են եղել»: «Այսինքն` այդ աշխատակիցները կո՞ղմ են, որ իրենց աշխատավարձից պահումներ արվեն» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո»: