Փոխարժեքներ
16 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.94 |
EUR | ⚊ | € 433.3 |
RUB | ⚊ | ₽ 4.8079 |
GBP | ⚊ | £ 514.17 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում ընտրել, չեմ տեսել», լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ երեկվա միջադեպին, հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ իշխանականները քանդուքարափ են անում խորհրդարանական մշակույթը. «Իշխանությունը չի էլ հասկանում՝ բացի նրանից, որ մենք մեր մեջ ենք խոսակցություն ունենում, դրսում էլ են լսում և, երևի, ամենախայտառակ բնորոշումներն են տալիս այս խորհրդարանին և այս իշխանություններին։ Իշխանությունները չեն հասկանում իրենց պատասխանատվությունը։ Իրենք ամեն ինչ պետք է անեն՝ սանձելու նման դեպքերը, բայց հիմա երևի ստացել են հրահանգ, քանի որ ընտրություններն են մոտենում։ Երևի մրցանակ է սահմանվել նրա համար, ով ավելի հուժկու հայհոյանք կարտաբերի»։
«Լևոն Քոչարյանն իրեն շատ կոռեկտ է պահել»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով երեկվա միջադեպի ժամանակ հնչած հայհոյանքներին։
«Այն, ինչ իր դեմ ասել են, որևէ անձ… ես անգամ զարմանում եմ, որ ինքը կարողացել էլ այդքան էլ համբերել։ Այն, ինչ իր դեմ ասում են և իր հասցեին են ասում, ամեն մարդ չի կարող տանել։ Պետք է Ազգային ժողովում հայհոյել մարդու ամբողջ տո՞հմը, և դա կատարի փոխխոսնա՞կը։ Ասեմ՝ «ես էլ լսել եմ» ու գնա մի հատ հայհոյախառն արտահայտություն, դա եղավ, որ ես չհայհոյե՞ցի։ Սա ի՞նչ տրամաբանություն է, այս պրիմիտիվ բանի հետևում թաքնվել հնարավոր չի այլևս»,- նշեց նա։