|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Անուշ» ներկայացումը չի կայացել: Օպերայի և բալետի թատրոնի դերասաններն ու պարողները հրաժարվել են բեմ դուրս գալ, նրանք բողոքել են պարտադիր կենսաթոշականին ֆոնդի համար արված պահումների դեմ:
Yerkir.am-ի հետ զրույցում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հաշվապահ Գրետա Սաֆարյանը նշեց, որ դերասանների աշխատավարձերից պահումներ, այո, արվել են: «Պահումները կատարել ենք, բայց չենք փոխանցել, քանի որ սպասում ենք մինչև մարտի 28-ը, որից հետո միայն պարզ կլինի ինչ անենք»,- ասաց նա: