կարևոր
1336 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-20 13:10
Հասարակություն

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են՝ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են՝ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետ

Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc-Media  (https://oc-media.org/military-salaries-cut-in-nakhchivan-as-funding-goes-to-restore-nagorno-karabakh/)կայքում, ըստ որի Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում են, որ իրենց աշխատավարձերից գումար են պահում, որպեսզի այդ միջոցները ուղղվեն Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։ Ըստ հաղորդումների՝ այդ փոփոխությունները կատարվել են առանց նրանց համաձայնության, և բողոքելու դեպքում զինվորականներին սպառնում են պատժել։ 

Հոդվածում նշված է․ «Նախիջևանում Ղարաբաղին օգնություն տրամադրելու անվան տակ զինվորների աշխատավարձերից գանձվում է 200-300 մանաթ (մոտավորապես 120-ից 175 ԱՄՆ դոլար)։ Բողոքող զինվորականներն ասում են, որ իրավիճակին դեմ արտահայտվողները սպառնալիքի տակ են։ «Նրանք յուրացրել են մեզանից խլված գումարը՝ Ղարաբաղի շինարարության անվան տակ։ Մենք զինվորականներ ենք, մեզանից շատերը կռվել են Ղարաբաղում․․․ Մենք մեր կյանքը զոհաբերել ենք այս պետության համար, և մենք դեռ շարունակում ենք դա անել։
Սակայն անընդունելի է անընդհատ զրկվել մեզ աշխատավարձից։ Մենք չենք հավատում այդ լուրերին։ Մենք այս աշխատավարձը վաստակում ենք մեր աշխատանքով ու քրտինքով։ Օր ու գիշեր մենք լեռներում ենք լինում՝ բարդ պայմաններում։ Բայց Ադրբեջանում կան պաշտոնյաներ և գործարարներ, որոնք եկամուտ են ստանում առանց ջանք գործադրելու։ Ավելի լավ է, որ նրանց փողերն օգտագործվեն Ղարաբաղի կառուցման համար»,-նշել են զինվորականները

Ոմանք առաջարկում են այդ գումարները վերցնել կոռումպացված պաշտոնյաներից։ Պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս պնդումներին, բայց թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել ադրբեջանական սոցցանցային տիրույթում»։