Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իշխանության քայլերը վտանգավոր հետեւանքներ են ունենալու նաեւ հետագայում՝ անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության։ Հայաստանի իշխանությունների այս քաղաքականությունը տարիներ անց բերելու է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների էական կորստի․ Yerkri.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Բոլոր այն բնակավայրերը, որոնց նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ է ունենում, այս իշխանությունը, հետագայում դրանց հանձնումը արդարացնելու համար, հանրային անհրաժեշտ ֆոն է ապահովում՝ ցույց տալու, որ այդ տարածքներն ադրբեջանական են»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացին՝ պատգամավորը շեշտեց՝ բանակի բարեփոխումների, մարտունակության բարձրացման ուղղությամբ այս իշխանություններն առ այսօր որեւէ քայլ չեն ձեռնարկել։
«Շատ դժվար է մեկնաբանել, թե այսօր ինչ է տեղի ունենում զինված ուժերում, որովհետեւ տեսանելիության դաշտում որեւէ բան այս պահին չկա»,- ասաց նա։
Խոսելով հնարավոր պատերազմից՝ Աբրահամյանը նշեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավարություն կարճաժամկետ կտրվածքով չի տեսնում, հավանական է համարում լոկալ մարտերը, հատկապես՝ այն հատվածներում, որտեղ թշնամին բավականին ագրեսիվ է տրամադրված։
«Մասշտաբային գործողությունների համար կան ռեգիոնալ արգելքներ, կան նաեւ ՌԴ-ի մոտեցումները, որոնք բխում են նրա իսկ շահերից։ Այս փուլում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեմ տեսնում»,- ասաց նա։
Լիանա Սարգսյան