կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-17 16:21
Հասարակություն

Առաջարկ` «Հայռուսգազարդ»-ին` 10 միլիոն դրամ նրան, ով գազի մեջ ավելորդ հավելում կհայտնաբերի

Առաջարկ` «Հայռուսգազարդ»-ին` 10 միլիոն դրամ նրան, ով գազի մեջ ավելորդ հավելում կհայտնաբերի

Գազի կալորիականության վերաբերյալ բարձրացած աղմուկը այսօր «Հայռուսգազարդ»-ի կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկման թեման էր: 

 

«Նորավանք» հետազոտական հիմնադրամի փոխտնօրեն, էներգաանվտանգության մասնագետ Սեւակ Սարուխանյանը ուշագրավ առաջարկ արեց: Նա նշեց, որ որոշ ժամանակ առաջ կաթ արտադրող ընկերություններից մեկը հայտարարել էր, թե այն մանսագետը, փորձագետը, ով կկարողանա ապացուցել, որ իրենց արտադրած կաթի որակը ցածր է, ընկերությունը նրան 10 միլիոն դրամ դրամական պարգեւ կտա: Նույնը Սարուխանյանն առաջարկեց կիրառել նաեւ գազի կալորիականության ստուգման առումով` նշելով, որ եթե մասնագետները գազի մեջ ավելորդ հավելում  հայտնաբերեն, ապա թող «Հայռուսգազարդ»-ը նրանց 10 միլիոն դրամ վճարի:

 

«Հայռուսգազարդ»-ի վարչության նախագահ եւ գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշեց, որ եթե քննարկման արդյունքում մասնակիցները գան ընդհանուր հայտարարի այդ առաջարկի շուրջ, ապա իրենք պատրաստ են այդ առաջարկին, քանի որ համոզված են, որ իրենց մատակարարած գազի կալորիականության հետ ամեն ինչ նորմալ է: