կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-21 09:49
Քաղաքական

''Հայռուսգազարդ''-ի հետ պայմանագրում գազի սակագինը նշված չէ

''Հայռուսգազարդ''-ի հետ պայմանագրում գազի սակագինը նշված չէ

Երեկ, «Հայկական ժամանակը» տեղեկություն է ստացել, որ մի քանի ընկերություններ պայմանագիր են կնքել «Հայռուսգազարդ»-ի հետ, սակայն պարզվել է, որ պայմանագրում գազի սակագինը նշված չէ։

 

«Մասնավորապես, Խորեն Մասիսյանը, ում ընկերությունը դրանց թվին է պատկանում, մեզ հետ զրույցում պատմեց. «Ինձ նման բոլորի հետ են այդ ձևով կնքել պայմանագիրը, նենց չի, որ մենակ ինձ հետ ա սա պատահել։ Զանգեցի իրավաբանական վարչություն, ասում են անցած տարի էլ չի եղել, բայց եթե, օրինակ, դատարանում հայտնվենք, ո՞նց ապացուցեմ` ինչքան է գինը։ Ես բազմաթիվ պայմանագրեր եմ կնքել, որտեղ գինը նշված է։ Սա քաղաքացու մտահոգություն է, ուզեմ-չուզեմ պետք է կնքեմ, ինչպես մեր երկրում ամեն ինչը։ Երևույթի մասին է խոսքս, որ զանգեք «Հայռուսգազարդ»-ի իրավաբանական բաժին, կտեսնեք, որ տերմիններով են խոսում, հստակ չեն պատասխանում հարցիս»,– ասում էր Մասիսյանը։

 

Մենք, իհարկե, զանգեցինք «Հայռուսգազարդ» և խոսեցինք մամուլի հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանի հետ, ով իրավաբանական վարչության աշխատակիցների հետ կապ հաստատելուց հետո փոխանցեց, որ պայմանագրի օրինակելի ձևը կազմվում է Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից։ Այստեղից մեզ հայտնեցին, որ գազի գինը սահմանվում է ՀԾԿՀ-ի կողմից ու այն պայմանագրով չի որոշվում։ Հ.Գ. Մենք տեղեկություններ ունենք, որ «Հայռուսգազարդ»–ի պարտադրանքով, գազ սպառող ընկերություններում շուտով պետք է նշանակվեն «գազի գծով» պատասխանատուներ` տվյալ ընկերությունների աշխատակիցներից, որոնք կհետևեն գազի անխափան աշխատանքին։

 

«Հայռուսգազարդ»-ից, սակայն, սա հերքեցին՝ նշելով, որ իրենք համապատասխան աշխատակիցներ ունեն։ Եվ այնուամենայնիվ, որոշ ընկերություններ արդեն զանգեր են ստացել «Հայռուսգազարդ»-ի տարբեր մասնաճյուղերից, թե պետք է տնօրենը հրամանով գազի պատասխանատու նշանակի, իսկ տվյալ մարդու նկարն ու տվյալները պետք է ուղարկվեն «Հայռուսգազարդ»»,- գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։