Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայռուսգազարդ»-ում չեն քննարկվել սպառած գազի դիմաց քաղաքացիների մաս-մաս վճարումների տարբերակներ, նման բան նախատեսված չէ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Հայռուսգազարդի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք «Հայռուսգազարդ»-ում քննարկվել են դեկտեմբեր ամսվա սպառած գազի դիմաց վճարման այլ տարբերակներ:
Ինչ վերաբերում է գազի որակին, Շուշան Սարդարյանը նշեց, որ գազի որակը կասկածներ չի կարող հարուցել, քանի որ այն համապատասխանում է միջպետական ստանդարտներին, իսկ ստուգումներն իրականացվում են ամեն օր: «Եթե անգամ «Հայռուսգազարդ»-ի ստուգումները արժանահավատ չեն, քաղաքացիները կարող են հետաքրքրվել խոշոր գազասպառողներից, որոնք նույնպես իրականացնում են իրենց ստուգումները` գազի որակի հետ կապված»,- ասաց նա` հավելելով, որ բացառվում է այն տարբերակը, որ խոշոր գազասպառողներին բարձրորակ գազ է մատակարարվել, իսկ քաղաքացիներին` ցածր որակի: