կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 17:51
Հասարակություն

Ալեն Սիմոնյան, ուրախ եմ, որ բոլշևիկ պապիկիդ հարգում ես, պապիկիդ հարգի, ոչ թե` բոլշևիկին. Պարույր Հայրիկյան

Ալեն Սիմոնյան, ուրախ եմ, որ բոլշևիկ պապիկիդ հարգում ես, պապիկիդ հարգի, ոչ թե` բոլշևիկին. Պարույր Հայրիկյան

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի երգերից երկուսը ժամանակին դրվել են քննարկման` որպես օրհներգի նախագիծ, բայց քաղաքական գործիչը մերժել է դրանք  շրջանառության մեջ դնել` ընդդեմ Միքայել Նալբանդյանի։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Միքայել Նալբանդյանը հայ իրականության մեծերից մեկն է»,- նշեց նա:

Ըստ Հայրիկյանի՝ գործող օրհներգում կան քերականական, մտքային սխալներ, վերընթաց չէ նաև երաժշտական կառուցվածքը, սակայն ընդունելի չէ նաեւ խորհրդային օրհներգը։

«Ցանկացած` իրեն հարգող մարդ ինչ-որ բանով զբաղվելիս ուսումնասիրում է, թե իրենից առաջ ինչ տեսակետներ են եղել։ Իսկ մերոնք հանկարծ հիշել են Արամ Խաչատրյանին, մտածում են` Արամ Խաչատրյանի գերեզմանը լավ պատվանդան է, կարելի է դրա վրա կեցվածք ընդունել և, պատվանդանի վրա կանգնելով, սկսում են բարբաջել Միքայել Նալբանդյանի դեմ, հայ ժողովրդի պայքարող հատվածի կենսագրության պատմության դեմ: Աշխարհի քիչ ազգեր ունեն 200 տարվա հիմներգ, 180 տարվա: 180 տարվա պատմություն ունի, այո, իտալացի աղջկա շուրթերով է Միքայել Նալբանդյանն իր համար նվիրական իղձերը մատուցել, հիմա ասենք՝ ինչո՞ւ հայ աղջկա շուրթերով չի արտահայտում: Անկախ Հայաստանի մասին է խոսում, ազատ Հայաստանի մասին է խոսում`  ցարական բռնապետության պայմաններում: Միքայել Նալբանդյանի դեմ պայքարողները թող հիշեն` ինչ ճակատագիր ունեցավ այդ մեծ հայը, մեր ազատության միակ երգիչը: Հիմա մաղթե՞մ ձեզ` այդ ճակատագիրն ունենաք նրա դեմ վայրահաչելու համար: Բոլշևիկ պապիկին հիշելով` Ալեն Սիմոնյանը հանկարծ հիշում է, որ պիտի մի նման բան ասպարեզ գա, անթույլատրելի է: Ալե'ն Սիմոնյան, դուք նախընտրական ծրագիր եք ունեցել, որի մեջ այս մասին չի խոսվել: Ուրախ եմ, որ բոլշևիկ պապիկիդ հարգում ես, պիտի հարգես, բայց պապիկիդ հարգի, ոչ թե` բոլշևիկին: Արամ Խաչատրյանին չի կարելի չհարգել, նա մեծ երաժիշտ է, բայց նրան շահարկելը, նրա գերեզմանի վրա կանգնելն ամոթալի է դրական բան համարել»,-նշեց Հայրիկյանը՝ հավելելով, որ Արամ Խաչատրյանն իր համար  «Գայանե» և  «Սպարտակ» բալետներն են, ոչ թե Ստալինի պատվերով գրված օրհներգը։