Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնն այս տարի նվիրվելու է Արմեն Տիգրանյանի 135-ամյակին: Փառատոնը կմեկնարկի ապրիլի 10-ին Գյումրու դրամատիկական թատրոնում:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի մամուլի պատասխանատու Դավիթ Գրիգորյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում երաժշտական մրցույթները կանցկացվեն ապրիլի 11-17-ը` դարձյալ Գյումրիում:
«Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ՝ Արկանզասի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Մարգուլիսը, դաշնակահար Միխայիլ Մորդվինովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թավջութակահար Լեւ Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրապ Սոտկիլավան, հանրաճանաչ կոմպոզիտոր եւ երաժշտագետ Եվգենի Կոստիցինը (ԱՄՆ), ճանաչված դիրիժոր Բարդիա Կիարասը (Իրան)... Փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» ութերորդ գիտաժողովը, ինչպես նաեւ տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորների հանդիպում»,- ասաց Գրիգորյանը:
Երաժշտական մրցույթներին մասնակցելու է 2700 երաժիշտ կատարող՝ 33 երկրներից: Իրենց անվանակարգերում բացարձակ 11 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալների, դիպլոմների և «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման:
Փառատոնի գալա համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին: