«Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի և համայնքների միության աջակցությամբ 10-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, կազմակերպում է «Արենի Գինու Փառատոնը»:
 
Արենի Փառատոնի երաժշտական գործընկերն է Paparazzi Group-ը, գինեգործների համար կազմակերպվող մրցույթի շրջանակներում փառատոնի գործընկերն է EVN գինու ակադեմիան։
 
Գինու փառատոնը այս տարի ևս տեղի կունենա Վայոց ձորի Արենի գյուղում: Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:
 
Արենի գինու փառատոնի շրջանակներում այս տարի ևս տեղի կունենա մրցույթ ինչպես գործարանային գինի արտադրողների, այնսպես էլ տնայնագործների շրջանում:
«Ջի-Այ-Զեթ» Հայաստանի  աջակցությամբ, «Արենի» Փառատոն» հիմնադրամի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի նախաձեռնությամբ գործարանային գինի արտադրողների մրցույթն անցկացնելու համար Հայաստան են հրավիրվել միջազգային ճանաչում ունեցող գինու փորձագետներ: Իսկ տնայնագործների գինու մրցույթը կիրականացնեն  Երիտասարդ գինեգործների միությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակներում  գյուղի ամբողջ երկանյքով տեղի և հարակից շրջանների            բնակիչները ներկայացնում են իրենց   գինիները,   ազգային կերակրատեսակները,   հուշանվերները:
 
Հատուկ ձևավորված առանձնացված տարածքում  արտադրական գինեգործները, ներկայացնում են շուրջ 100 տեսակի գինիները, ռեստորանները, առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները,  պանրագործների տաղավարներում ներկայացված է պանիրների լայն տեսականի  և  այլոք:
 
Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողների և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալու հայ և միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերելու և մարքեթինգային այլ ակցիաներ իրականացնելու: