Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. հունիսի 20-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը ներկայացրել են Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան:
Գլխավոր դերերում հանդես են եկել Ալինա Փահլևանյանը /Անուշ/, Լիպարիտ Ավետիսյանը /Սարո/, Գեորգի Առաքելովը /Մոսի/: Ներկայացման դիրիժորն էր Աթանես Առաքելյանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Մեծամորցիները մեծ խանդավառությամբ են ընդունել օպերային թատրոնի արտիստներին և ցանկություն հայտնել՝ այսօրինակ այցերը դարձնել պարբերական: Մեծամորի մշակույթի տանը, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան դիտել են հանդիսականներ` Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերից:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում ՀՀ և ԼՂՀ 98 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը: