Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այս տարի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնը նվիրված է Արմեն Տիգրանյանի 135-ամյակին: Այն կանցկացվի ապրիլի 10-19-ը Գյումրի քաղաքում:
Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի մամլո պատասխանատու Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի ժյուրիի կազմում են` դաշնակահարներ Յուրի Մարգուլիսը, Միխայիլ Մորդվինովը, թավջութակահար Լեւ Եվգրաֆովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Զուրապ Սոտկիլավան, հանրաճանաչ կոմպոզիտոր եւ երաժշտագետ Եվգենի Կոստիցինը, ճանաչված դիրիժոր Բարդիա Կիարասը…
«Փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու մշակույթների երկխոսություն` «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» ութերորդ գիտաժողովը, ինչպես նաեւ տարբեր երկրների կոնսերվատորիաների ռեկտորների հանդիպում: Մրցույթներին մասնակցելու են 2700 երաժիշտ կատարողներ 33 երկրներից: Մրցույթներն անցկացվում են 11 անվանակարգում՝ 5 տարիքային խմբերով»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց նաև, որ 14 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգի մեդալների, դիպլոմների և «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման:
Ի դեպ, փառատոնի հանդիսավոր բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 10-ին Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա համերգը` ապրիլի 18-ին: Փառատոնի կազմակերպիչներն են՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: