|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ապրիլի 26-ին եւ 27-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա համանուն օպերայի` հայ-ֆրանսիական համատեղ նախագծի պրեմիերան:
Բեմադրության եւ լիբրետոյի ադապտացիայի հեղինակ Սերժ Ավետիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այն կպատմի, թե ինչպես կարելի է մեկնաբանել պոեմը` չդավաճանալով Տիգրանյանին եւ Թումանյանին:
«Տիգրանյանի աշխատանքին դիպչելը բավականին պատասխանատու եւ համարձակ քայլ է: Փորձերը մեկնարկել են մեկ շաբաթ առաջ եւ շարունակվելու են մինչ պրեմիերայի օրը»,- ասաց Ավետիքյանը:
Ի դեպ, օպերայի նոր տարբերակի գործիքավորման եւ երաժշտության վերամշակումը իրականացրել է Անահիտ Սիմոնյանը, դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը: Անուշի դերում հանդես է գալու Սոֆյա Սայադյանը, իսկ Սարոյի դերում` Լիպարիտ Ավետիսյանը: