|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Համազգային թատրոնի տնօրինությունը հունվար ամսից կատարում է պարտադիր կենսաթոշակային պահումը:
Yerkir.am-ի հետ զրույցում Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ իրենք պահում անում են, բայց ոչ աշխատակիցների աշխատավարձից: Ըստ նրա` ուղղակի ծիծաղելի են լուրերն այն մասին, որ թատրոնների աշխատակիցներին ավտոբուսներով տանում են բանկեր` կառավարիչ ընտրելու:
«Ես որոշեցի ինձ վրա վերցնել այդ 5 տոկոսները: Ես գործողություններն անում եմ իրավաբանի հետ համաձայնությամբ, նա էլ վերջնական եզրակացություն չունի: Անհասկանալի վիճակ է, գործողություններիդ մեջ վստահ չես: Միակ բանը, որ կարող էի անել, այն էր, որ իմ աշխատողները չտուժեն: Մեր թատրոնը երիտասարդ թատրոն է, եւ մեր շարժիչ ուժը երիտասարդներն են, եւ նրանց` առանց այն էլ խայտառակ աշխատավարձից 5 տոկոս էլ պահեինք, ես գիշերը չէի քնի»,- ասաց Մկրտչյանը: