Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ilur.am-ը գրում է. «Այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երկուսը, պարզվում է, ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարահյին համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է: Իսկ ամենաակտիվը նրանցից (ինչպես կարելի է դատել ներկայացված տեսանյութից) ոմն Գեւորգ Սողոմոնյանն է, որը 2012-ին ժամանակավորապես զբաղեցրել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Կոնգրեսի ակտիվիստների` մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ այս երիտասարդները` մի քանի այլ անձանց հետ միասին մոտեցել են ընդդիմադիր ակտիվիստներին եւ առանց ներկայանալու պահանջել դադարեցնել ակցիան: Ընդդիմադիր ակտիվիստներն, իրենց հերթին հայտարարել են, որ ակցիան բացառապես օրինական բնույթ է կրում եւ որեւէ մեկն իրավասու չէ արգելել այն:
Ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին: Այս Հայկ Ղեւոնդյանն ու Դանիել Հայրապետյանը Ֆեյսբուքում հանդես են գալիս ՀՀԿ կրծքանշաններով, որոշ լուսանկարներում նրանք ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ են, իսկ մի դեպքում էլ Հայկ Ղեւոնդյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի հետ համատեղ նկարի ետին պլանում: Հայկ Ղեւոնդյանը նաեւ երիտասարդական խորհրդարանի անդամ է»:
Շարունակությունն՝ այստեղ: