կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 18:57
Քաղաքական

Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում

Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում

Չհաշտվելով Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններում կրած պարտության հետ՝ իշխանություններն անցել են մանդատագողության. 6 տեղամաս վերահաշվարկելու արդյունքում՝ «Միասնական Վարդենիս» դաշինքիցվերցվել է 19 քվեաթերթիկ և դրվել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Այդ ճանապարհով ապահովելով 1 քվեաթերթիկի առավելություն՝ իշխանությունները կորզել են 1 մանդատ: Դրանից անմիջապես հետո ձերբակալվում, այնուհետև կալանավորվում է «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:

Վերոհիշյալ գործողությունների արդյունքում՝ Վարդենիսի ավագանու՝ գումարվելիք նիստում ձայներն արհեստականորեն հավասարեցվել են (13/13):

«Միասնական Վարդենիսը» բողոքարկել է ՏԸՀ-ի՝մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը, և Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելուարդյունքում կասեցվել է այն: Ելնելով վերնշյալից՝ դեռևս չի կայացել ավագանու առաջին նիստը:

Այս ամենի հետ մեկտեղ խախտված է Արամ Հարությունյանի՝ պաշտպան ունենալու իրավունքը, ևքննիչի գործողությունների արդյունքում՝ արդեն 1 շաբաթ է, ինչԱրամ Հարությունյանի պաշտպանը չի ներգրավվել որպես պաշտպան և չի կարողանում այցելել իր պաշտպանյալին:

Փաստորեն՝ իշխանությունը որևէ ձևով չի թաքցնում, որ պատրաստ է բոլոր ապօրինություններին, ընդհուպ մինչև մարդու իրավունքների՝ Սահմանադրությամբ ամրագրված կոպտագույն ոտնահարման: Եվ այս ամենի նպատակը մեկն է՝ բռնազավթել տեղական իշխանությունը Վարդենիսում:

 

Վ. Սարգսյան


Տես նաև՝ Նոր ձերբակալություն. իշխանությունները Վարդենիսի ավագանին փորձում են նվաճել զոռբայությամբ:

Տես նաև՝  Հաղ-թա-նա'կ. ցուցարարները Վարդենիսում շարունակում են փակ պահել ճանապարհը:

Տես նաև՝ Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին: