Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրաչյա Հակոբյանը մեր թաղամասի դեպուտան ա, մենք իրեն ընտրել ենք, ամեն անգամ ինքն ա մեզ հրավիրում ու ընդունում, ու մենք էլ հասկանում ենք, որ եթե ինքն ուզենա՝ կլինի, եթե չի ուզում՝ չի լինում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում բողոքեցին «Հաղթանակ» թաղամասի բնակիչները, որոնք բողոքի ակցիա են անում, քանի որ այս տարի անակնկալ պարզել են, որ զրկվել են իրենց հողերի սեփականությունից։
«Մենք անցած անգամ պայմանավորվեցինք, որ կլինի՞ հարցը լուծվի, որովհետև մենք 65 տոկոս ձայն ենք հավաքել ձեզ համար։ Ասացին՝ շատ շնորհակալություն, բա որ մեզ ձայն չտայիք, պիտի գնայիք ո՞ւմ տայիք՝ «Հայաստան» դաշինքի՞ն»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։
Նրանք հայտարարեցին, որ եթե քաղաքապետն ու կադաստրի պետը չգան՝ իրենք աճանապարհն են փակելու և այլ գործողությունների են դիմելու։
Մանրամասն՝ տեսանյութում․