կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-04 04:45
Տնտեսական

Հայը 10 ամսում 0.63 կգ պանի՞ր է սպառում

Հայը 10 ամսում 0.63 կգ պանի՞ր է սպառում

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումնասիրությամբ պարզվել է, որ պանիր արտադրող ընկերությունների արտադրողականությոնը բավականին ցածր է, ինչը չի համապատասխանում իրականությանը:

 

Ուսումնասիրված 16 ընկերությունները պանրագործ ընկերությունների 80 տոկոսն են կազմում, բայց, ըստ արտադրողականության պաշտոնական տվյալների, արտադրում են պանրի 7-8 տոկոսը: Այսինքն՝ ըստ այդ տվյալների, մնացած մասը՝ 90 տոկոսից ավելին, գյուղացիական տնտեսությունների արտադրած պանիրն է կազմում: Մինչդեռ ՏՄՊՊՀ-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ պանրի գյուղական արտադրանքը փոքր կշիռ է կազմում, և բնակչությունը հիմնականում արդյունաբերական արտադրության պանիր է սպառում:

 

ՏՄՊՊՀ-ն պանրագործ ընկերությունների տրամադրած իրացման տվյալները բաժանել է բնակչության թվաքանակի վրա և փորձել ստանալ 1 շնչի հաշվով սպառված ցուցանիշը՝ պաշտոնական տվյալների և այլ երկրների համեմատությամբ: Արդյունքում ստացվել է, որ մեզանից յուրաքանչյուրը 10 ամսում սպառել է ընդամենը 630 գրամ պանիր, ինչը տառացիորեն չի համապատասխանում «պանրակեր» հայի կերպարին: Իսկ դա ևս մեկ անգամ վկայում է, որ պանիր արտադրող ընկերությունների արտադրողականության և իրացման ծավալները իրատեսական չեն:

 

ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել ուսումնասիրության տվյալները տրամադրել հարկային մարմիններին: