Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արցախում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարց հղեց նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նիկողոսյանը նշեց, որ վերջին 25 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք գրական արժեքներ, որոնք, ցավոք, չեն իրացվում:
Ըստ Նիկողոսյանի` խոսքը ոչ այնքան վաճառվելու մասին է, որքան այն, որ դրանք չեն դառնում մեր հասարակական, հոգեւոր պահանջմունքի բաղկացուցիչը. «Հայաստանում այսօր հակագրքային մթնոլորտ է, առկա է անարդարություն: Այս խնդիրների լուծումը ինչպե՞ս եք պատկերացնում, մանավանդ, որ առաջիկայում նորից ընտրություններ են»:
Սերժ Սարգսյանը նշեց, որ համամիտ չէ գրականագետի հետ և չի կարծում, որ այսօր մեծ արժեքներ են ստեղծվում և հասարակությունը չի սպառում դրանք.«Դժվարությունները քայլ առ քայլ հաղթահարվում են: Կարծում եմ` քիչ ընթերցելու գլխավոր պատճառը էլեկտրոնային գրքերն են, որոնք հիմա ընթերցողներն ավելի շատ են գերադասում»: