''Երեխեքս 80 հազար փող չեն առնում, սաղ սկռելոզով հիվանդ են ու ճլորած մեռնում են''
Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները գործադուլ էին անում` բողոքելով կուտակային կենսաթոշակային ռեֆորմի պարտադիր բաղադրիչի դեմ: Նրանց բողոքին միացել և երիտասարդների կողքին էր կանգնել տարեց մի կին: Նա պնդում էր, որ երիտասարդությունը խեղճ ու անելանելի վիճակում է, ցածր աշխատավարձի պատճառով շատերը չեն ամուսնանում, իսկ թերսնվելու պատճառով բոլորը «ճլորած են» ու հիվանդ, ըստ նրա, «սկռելոզ» հիվանդությամբ: