կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-17 14:35
Առանց Կատեգորիա

Ամեն անգամ, երբ ընկերս հաջողություն է ունենում, ես մի քիչ մեռնում եմ

Ամեն անգամ, երբ ընկերս հաջողություն է ունենում, ես մի քիչ մեռնում եմ

Բրիտանական Telegraph-ը ներկայացնում է...

 

Ես երբեք որեւէ մեկի դեմքը չեմ մոռանում, սակայն քո պարագայում, հաճույքով բացառություն կանեմ:

Գրուչո Մարքս

 

Հայրս միշտ ասում էր. «Կրակի դեմ կրակով կռվիր»: Թերեւս հենց դա էր պատճառը, որ նրան դուրս շպրտեցին հրշեջների խմբից:

Փիթեր Քեյ

 

Ես Վիսկիի դիետայի վրա եմ եւ արդեն կորցրել եմ երեք օր:

Թոմի Քուփեր

 

Կինս ուղարկեց իր լուսանկարը «Միայնակ սրտեր» ակումբը: Նրանք այն վերադարձրեցին` պատճառաբանելով, որ նրանց սրտերը ազատ չեն:

Լես Դոսոն

 

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ կարծիք ունի Աստված փողի մասին, պարզապես նայեք այն մարդկանց դեմքերին, ում նա փող է տվել:

Դորոթի Փարքեր

 

Ամեն անգամ, երբ ընկերս հաջողություն է ունենում, ես մի քիչ մեռնում եմ:

Գոր Վիդալ

 

Երբեք մի վստահեք կարճ ոտքեր ունեցող մարդկանց, քանի որ նրանց ուղեղը մոտ է նստատեղին:

Նոել Քոուարդ

 

Քաղաքականությունը տգեղ մարդկանց շոու-բիզնեսն է:

Ջեյ Լենո

 

Պատերազմը ամերիկացիներին աշխարհագրություն սովորեցնելու` Աստծո միջոցն է:

Ամբրոս Բիրս

 

Փորձը ձախողման առաջին քայլն է:

Հոմեր Սիմփսոն

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ