Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1886 թվականի այս օրը` հունվարի 1-ին, ծնվել է հայ պետական, ռազմական գործիչ, դաշնակցական, քաղաքագետ-իմաստասեր Գարեգին Նժդեհը՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանը:
* * *
Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնությամբ ոտքի կանգնելու կամքը:
* * *
Մահ չկա, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:
* * *
Մեռիր այնպես, որ մահդ էլ ծառայի հայրենիքիդ. ահա իմ դավանած հայրենասիրությունը:
* * *
Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը:
* * *
Իղիր հպարտ, գոյությունդ քարշ տալու համար մի սողա, մի ստորանա, և մի ստիր: Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց:
* * *
Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
* * *
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնո՞ւմ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:
* * *
Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
* * *
Քաջերի հարությունն է մահը:
* * *
Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում որպես գերագույն նպատակ, իսկ անձդ` որպես միջոց:
* * *
Բավական չէ իր Ազգի զավակը լինել,պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել:
* * *
Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը: