կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-11 14:20
Սպորտ

Անգլիայի Պրեմիեր լիգա. "Ման Յունայթեդ"-ը` վստահ առաջատար

Անգլիայի Պրեմիեր լիգա. "Ման Յունայթեդ"-ը` վստահ առաջատար

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը  սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերտոն»-ի  դարպասը:

 

«Կարմիր հրեշներ»-ը այս հաղթանակով առավել հաստատուն ամրագրվեցին Պրեմիերայի առաջին հորիզոնականում: Ֆերգյուսոնի թիմն ունի 65 միավոր:

 

Իսկ ահա երկրորդ հորիզոնականով ընթացող «Մանչեսթեր Սիթի»-ն անակնկալ պարտության մատնվեց «Սաութհեմփթոն»-ի կողմից`  1:3:

 

Գոլերը` Ջենսոն Պաչոն 7', Ստիվեն Դեւիս 22', Գարեթ Բերի 48' (ինքնագոլ) – Էդին Ջեկո 39':

 

Երկրի գործող չեմպիոնն ունի  53 միավոր: Նա 12 միավոր զիջում է առաջատար «Ման Յունայթեդ»-ին:

 

 Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ   4:1 հաշվով առավելության հասավ «Ուիգան»-ի  նկատմամբ:

 

Գոլերը` Ռամիրես 23', Էդեն Ազար 56', Ֆրենկ Լեմպարդ 87', Մարկո Մարին 90'+1' – Շոն Մելոունի 58':

 

 

«Սանդերլենդ» - «Արսենալ»՝ 0:1

 

Գոլը` Սանտի Կասորլա 36':