|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ ընդունեց Մախաչկալայի «Անժի»-ին: 20-րդ րոպեին Տինո Կոստան գլխի հարվածով առաջ մղեց «Սպարտակ»-ին, որից 3 րոպե անց՝ Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո, Մանուլ Խուրադոն կրկնապատկեց հաշիվը: Այնուամենայնիվ, մայրաքաղաքային թիմը չկարողացավ պահպանել առավելությունը: Նախ` 52-րդ րոպեին Ալեքսանդր Էպուրենուն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ ավելացրած ժամանակի վերջին րոպեներին պաշտպանների կոպիտ սխալի հետևանքով Սերդեր Սերդերովը 1 միավոր պարգևեց «Անժի»-ին: