կարևոր
9550 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-27 14:26
Իրավական

Քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի գործը կարճվեց. Ռուբեն Մելիքյան

Քաղաքացու ձեռքը կոտրած բերետավորի գործը կարճվեց. Ռուբեն Մելիքյան

Քաղաքացու ձեռքը կոտրած ոստիկանի գործը կարճվել է։ Այս մասին գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Կհիշե՞ք այս դեպքը։ Դեռ 2022 թվականի գարնանը՝ «Դիմադրության» շարժման օրերին, քաղաքացուն մայթից բերման ենթարկելիս՝ «կարմիր բերետը» կոտրել էր նրա ձեռքը։

Հանցագործության մասին հաղորդում էինք տվել։ Սկսել էր նախաքնննություն։

Երկար ու ձիգ քննության արդյունքում, տեսագրության շնորհիվ, քաղաքացու ձեռքը կոտրած «բերետի» ինքնությունը բացահայտվեց։ Նա հարցաքննվել էր, հետո առերեսվել էր տուժողի հետ։

Եվ ահա 2023թ. վերջերին ստացանք, նախ՝ «բերետի» նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու, ապա քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ։ Հիմքն այն էր, որ ըստ նախաքննության մարմնի՝ «բերետը» քաղաքացու ձեռքը կոտրել է իրավաչափորեն՝ օրենք չէր խախտել։

Երկու որոշումներն էլ բողոքարկեցինք դատարան, և նախ՝ Հակակոռուպցիոն դատարանը, իսկ այսօր՝ Երևանի քրեական դատարանը մեր երկու բողոքներն էլ բավարարեցին։

Ինչի՞ մասին է այս պատմությունը։ Կարծում եմ՝ երեք բանի մասին.

1) Ընդդիմադիր շարժումների ժամանակ քաղաքացուն վնաս պատճառած ոստիկանների դեմ քրեական վարույթներն արդյունավետ չեն. եթե էլի՛ լսեք՝ «բա հաղորդում տայիք հանցագործության մասին» խոսքերը, կարող եք վկայակոչել Մհեր Ստեփանյանի գործը։

2) Չնայած 1-ին կետին՝ պետք է լինել հետևողական։

3) Առանձին դեպքերում դատական երաշխիքները դեռևս արդյունավետ են»։