Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բեռլին այցելության ժամանակ կոչ է արել նրան` առերեսվել սեփական պատմության հետ:
Ըստ Hurriyet-ի` Էրդողանը դիմել է Մերկելին` ասելով. «Տեղյակ ենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում գումար է հատկացվում: Խորհուրդ եմ տալիս այդ նյութի շուրջ զգույշ լինել»:
Ի պատասխան` Մերկելն ասել է. «Գերմանիան ժողովրդավար երկիր է: Չենք կարող միջամտել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ: Պետք է համեմատել աշխարհում ստիպողաբար ապրող և Հայաստանում ապրող հայերին: Հայաստանում հայերը դժվար կացության մեջ են: Թուրքիան պետք է Հայաստանի հետ սահմանը բացի»:
Էրդողանը կրկին ընդդիմացել է` ասելով, որ Մերկելը ստիպում է Թուրքիային ընդունել այն, ինչը չի իրագործել: Նա պնդել է, որ իրենց արխիվները ամբողջությամբ բացել են աշխարհի առաջ և թույլ տվել դրանք ուսումնասիրել: Սակայն ոչ մեկ չի ցանկացել անել դա: Իբր Թուրքիայի նկատմամբ անարդարություն է կատարվում:
Նշենք, որ այս խոսակցություն մասին տեղեկացնում է Hurriyet-ը, իսկ գերմանական ԶԼՄ-ներում առա այս պահը ոչինչ գրված չէ : Չի բացառվում , որ այս լուրը շրջանառության մեջ են դրվել հատուկ նպատակով: Հիշեցնենք , որ մեկ տարի հետո Հայոց Ցեղասպանության 100 ամյակի տարելիցն է և հատկապես մոտ ժամանակներս Թուրքիայում սպասվում են ընտրություններ և Էրդողանը փորձում է այս կերպ ցույց տալ , թե ինչպիսի ճնշումների տսկ է հայտնվել ինքը :