Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը խորհրդարանական հանդիպման ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը:
Ըստ Agos-ի՝ Դեմիրթաշը պատմել է, որ 1915 թվականի ցեղասպանությունը սկսվել է պոլսահայ 246 մտավորականի աքսորմամբ: Նա շեշտել է, որ «Իթթիհադ և թերաքի» կուսակցության նպատակն էր ոչնչացնել և այդ հողերից մաքրել բոլոր նրանց, ովքեր թուրք և մուսուլման չէին:
«Հայ բառն ընկալում են որպես հայհոյանք: Թուրքիան պետք է իր ցավոտ պատմության հետ առերեսվի: Եթե չենք ցանկանում, որ մեր մարդկային ինքնությունը չոտնահարվի, ապա անմեղ ազգերի նկատմամբ արված ոչ մի անարդարության դեմ պետք է աչք չպակենք: Ապրիլի 24-ն այդ ցավերի հետ առերեսման համար առիթ է: Մեր կառավարությունը ոչ մուսուլման տարրերի նկատմամբ խտրական, արհամարհական կեցվածք է ցուցաբերում: Այս երկրում ապրում են հայեր, հույներ: Նրանց հաշվի առնելը ձեզ համար ցա՞վ է»,- ասել է Դեմիրթաշը և հավելել, որ իրենք կիսում են հայերի վիշտն ու ակնկալում արդարություն, նաև հավատում, որ միասին խաղաղության ճանապարհը կկերտեն: