կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-27 17:05
Տարածաշրջան

Մենք պատրաստ ենք առերեսվել պատմության հետ. Թուրքիայի մեջլիսի նախագահը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Մենք պատրաստ ենք առերեսվել պատմության հետ. Թուրքիայի մեջլիսի նախագահը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

«Մենք պատրաստ ենք առերեսվել պատմության հետ»,- Ալբանիա այցելության ժամանակ ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը՝ նկատի ունենալով 1915 թվականի վերաբերյալ մի շարք խորհրդարաններում ընդունված օրենքները:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չիչեքը հայտնել է, որ տեղի են ունեցել չորս հիմնական թեմաների վրա կենտրոնացած հանդիպումներ, որոնք իրականացրել են ցույց տալու համար, թե «պնդումներից վախենալու ոչինչ չունեն»:

 

«Այդ թեմաներից մեկն այն է, որ 2015 թվականին ընդառաջ՝ աշխարհին փորձում են խաբել, թե 1915 թվականին ցեղասպանություն ենք իրագործել: Այդ ուղղությամբ էլ հայկական լոբբին ակտիվ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի խորհրդարաններում այդ մասին օրինագծեր անցկացնի: Մենք այս պնդումներից չենք վախենում: Մենք պատրաստ են առերեսվել պատմության հետ, սակայն խորհրդարանները միջազգային քրեական դատարան չեն: Խորհրդարանների պարտականությունը խաղաղության, բարեկամության և քաղաքական հարաբերություններին նպաստելը, այսօրն ու ապագան կառուցելն է: Եթե խորհրդարաններին նման զրպարտությունների հարցում գործիք դարձնենք, դրանից կտուժեն բոլոր երկրները»,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու եւ ներողություն խնդրելու օրինագիծ է ներկայացրել երկրի խորհրդարանին, որի հաստատման դեպքում Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունն ու ապրիլի 24-ը նշվելու է որպես սգո օր, ինչպես նաև տրվելու է նյութական և բարոյական փոխհատուցում: