Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած Բաքվի բռնապետը համընդհանուր խանդավառության ֆոնին իր իշխանությունն ամրապնդելու համար ներքաղաքական դաշտում բավական հաջող կապիտալիզացնում է ռազմական հաջողությունները, այսուհանդերձ ակնհայտ է, որ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման սուբյեկտայնությունը, որքան էլ անհավատալի թվա, իրականում նվազել է։ Այս մասին գրառում է կատարել իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Նույն այդ բռնապետի կողմից Ադրբեջանի իբր ինքնիշխան հռչակվող տարածքում հենց այս պահին փաստացիորեն կան երեք ոչ ադրբեջանական զինված ուժեր՝ հայկական, ռուսական և թուրքական, որոնց գոյության փաստը տարբեր կերպ է մեկնաբանվում ադրբեջանական քարոզչության կողմից, ինչից առկա դրությունը ոչնչով չի փոխվում։
Ուստի առաջիկայում խանդավառ տրամադրությունների անխուսափելի անկումից հետո Բաքվի բռնապետը ստիպված է լինելու առերեսել իրականության հետ, որը կարող է խիստ պայթյունավտանգ դառնալ հատկապես այն դեպքում, երբ ռուս-թուրքական, մեղմ ասած, մրցակցությունը հենց Ադրբեջանի տարածքում սկսի ավելի սրվել»,-նշել է նա։