|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
72 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցը:
Ռաֆիկ Հակոբյանցը 1963-1969 թթ. աշխատել է պետական ֆիլհարմոնիայի, ապա՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբերում: 1970 թ., որպես մեներգիչ, աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կատարել ավելի քան 40 տարբեր դերերգեր: 1995 թ. աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` որպես վոկալի դասատու: 2002 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում, 2009-ին՝ պրոֆեսորի:
Հակոբյանցի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետի որոշմամբ, ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Հակոբյանցի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 8-ին` ժամը 18-20-ն, Կուզնեցովի փ., շենք 11, բնակարան 4 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին` ժամը 12-14-ը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հուղարկավորությունը՝ նույն օրը Նորքի գերեզմանատանը: