կարևոր
2755 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-19 14:38
Հասարակություն

Կյանքից հեռացել է «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը

Կյանքից հեռացել է «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի թիվ 8-րդ հիվանդանոցում մահացավ Երևանի լեգենդար «Արարատի» նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը: 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Նիկոլայ Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց։

Ֆուտբոլիստը թիվ 8-րդ հիվանդանոց էր տեղափոխվել սիրտ-թոքային անբավարածության ախտորոշմամբ և գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Ղազարյանը 1965-1976թ․թ․ հանդես էր եկել «Արարատի» կազմում, իր ակտիվում ունենալով 298 հանդիպում և 67 գոլ։ 1973 թվականին դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971, 1976 թվականների առաջնությունների արծաթե մեդալակիր։

Նա հանդես էր եկել նաև ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անցել էր մարզչական աշխատանքի, եղել էր «Արարատի» գլխավոր մարզիչը։

Աշխատել էր ՀՍՍՀ Սպորտկոմիտեի սպորտային խաղերի վարչության ֆուտբոլի բաժնում, որպես ավագ մարզիչ, բաժնի պետ, 1992 թվականի հունվարի 18-ից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ է, ֆեդերացիայի առաջին նախագահ մինչև 1994 թվականը։

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։