կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 14:00
Հասարակություն

Ս.Սարգսյանը՝ ցուցարարներին. Եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք

Ս.Սարգսյանը՝ ցուցարարներին. Եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի ճանապարհին: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց և իրենց խնդրին լուծում տա: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:

 

«Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել են քաղաքացիները,- 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»:

 

«Մի րոպե, մի րոպե,- սաստել է Սերժ Սարգսյանը,- եթե ես եմ նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»:

 

«Հրաման տվեք՝ թող անեն, էլի»,- ի պատասխան ասել են ցուցարարները:

 

Բնակիչների հետ մի քանի րոպե խոսելուց հետո Սերժ Սարգսյանն անմիջապես նստելով մեքենան՝ ավտոշարասյան ուղեկցությամբ հեռացել է: