կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-16 12:05
Հասարակություն

Ուրեմն` զբաղվում ենք... Սերժ Սարգսյանը` ցուցարարներին

Ուրեմն` զբաղվում ենք... Սերժ Սարգսյանը` ցուցարարներին

ԳԱԼԱ-ն հաղորդում է, որ այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց` ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ եւ կներկայացնեն իրենց խնդիրը: Հավաքվածները հայտնել են, որ իրենց համբերության բաժակը լցվել է, որովհետեւ շուրջ 7 տարի առաջ իրենց հանել են սեփական բնակարաններից՝ խոստանալով 2.5 տարում նոր բնակարաններ հատկացնել, բայց առ այսօր իրենք ապրում են վարձով, իսկ խնդրի լուծման հեռանկարն այդպես էլ չի երևում։ Կոնդից «տարհանվել է» մոտ 200 ընտանիք։

 

Կոնդ թաղամասի բնակիչները շուրջ մեկ ժամ սպասել են: Սերժ Սարգսյանը, դուրս գալով նախագահական առանձնատնից, մոտեցել է ցուցարարներին: Հավաքվածները ներկայացրել են իրենց խնդիրը: Ի պատասխան, Սերժ Սարգսյանն ասել է. «Ուրեմն` զբաղվո՜ւմ ենք»: Բնակիչները հարցրել են, թե` ե՞րբ, որեւէ շինարարություն չի իրականացվում: Սերժ Սարգսյանը նույնաբովանդակ  պատասխան է տվել: «Բայց Դուք մեր նախագահն եք»,- դիմելով Ս. Սարգսյանին՝ ասել են բնակիչները: «Դրա համար էլ զբաղվում ենք»,- պատասխանել Ս. Սարգսյանը: Հետո բողոքի ակցիայի մասնակիցները դարձյալ համառոտ ներկայացրել են իրենց խնդիրը, սակայն նախագահը որեւէ բառ չի արտաբերել եւ իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցների հետ արագ հեռացել է:


ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Կոնդ թաղամասի բնակիչներան ասել են, որ հերթական անգամ հիասթափվել են: