Միասին կարող ենք
կարևոր
1348 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-15 18:49
Հասարակություն

Ուրեմն լսի՛ր Նիկոլ Փաշինյա՛ն, այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դա դո՛ւ ես, եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դո՛ւ ես և քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան

Ուրեմն լսի՛ր Նիկոլ Փաշինյա՛ն, այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դա դո՛ւ ես, եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դո՛ւ ես և քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան

«Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ուզում հաշվի նստել և համակերպվել։ Առաջինը, չնայած աննախադեպ, լայնածավալ արտաքին աջակցության կամ տվյալ դեպքում միջամտության, չնայած պետական վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և բազմաթիվ ապօրինությունների, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ մեր ժողովրդի ձայների 50%-ը, և երկրորդ՝ հանգամանքը, չնայած աննախադեպ բռնաճնշումների, ապօրինությունների, ընտրակեղծիքների, ֆիզիկական և տեղեկատվական տեռորի, խորհրդարանական շեմը հաղթահարող ընդդիմադիր ուժերը կարողացան արձանագրել շուրջ 550․000 քվե։  

Հիմա այս փաստի հետ Փաշինյանը չի համակերպվում է չհամակերպվել և հայտարարում է, որ ընդդիմության ձայները կեղծված են և ընդդիմությունը լեգիտիմ չի, այդ ձայները ձեռք է բերել ընտրակաշառքով։ Ուրեմն լսի՛ր Նիկոլ Փաշինյա՛ն, այս երկրում եթե կա մի ընտրակեղծարար, դա դո՛ւ ես։ Եթե կա մի ոչ լեգիտիմ սուբյեկտ, դա դո՛ւ ես և քո քաղաքական թիմը։ Հետևաբար ուզես թե չուզես այս փաստի հետ հաշվի ես նստելու։

Իսկ  ընդհանրապես, սիրելի ժողովուրդ, այս ձեռագիրը նույն ձեռագիրն է, բան չի փոխվել իրենց մոտ, հանձնել Արցախը, ասել, որ նախկիններն են արել, կեղծել ընտրությունները, մեղքը բարդել ընդդիմության վրա, և այս ամեն ինչի իմաստը ո՞րն է, շարունակ խուսափել պատասխանատվությունից, շարունակ մեղքը բարդել այլոց վրա․․․ Չի ստացվելու, այս ճանապարհով որևէ արդյունքի չեք հասնելու, ուզեք, թե չուզեք, դուք հաշվի եք նստելու մեր ժողովրդի մեծամասնության կարծիքի հետ, իսկ մեծամասնությունը ձեր օգտին չի, առնվազն մեծամասնությունը ձեզ չի քվեարկել, և չնայած այդքան ճնշումների ու հանցագործությունների, կես միլիոնից ավել մարդ քվեարկել է ընդդիմությանը»,- իր տեսաուղերձում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։