կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 04:27
Հասարակություն

Մարդը մի գործողություն է արել, ուրեմն պիտի պատիժնե՞ր կրի`մինչեւ մորթեն կամ կախե՞ն

Մարդը մի գործողություն է արել, ուրեմն պիտի պատիժնե՞ր կրի`մինչեւ մորթեն կամ կախե՞ն
Պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին` որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Բեգլարյանն արդեն Երեւանում է եւ երեկ երեկոյան նույնիսկ ՀՀԿ գրասենյակ է այցելել, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Իր կուսակցությունն է, ինքն էլ գործադիր մարմնի անդամ է, կուսակցություն չմտնի՞»: Գագիկ Բեգլարյանի հետագա ճակատագրի հետ կապված Գալուստ Սահակյանը նշել է. «Էնպես չի, որ մարդը մի գործողություն է անում, եւ պիտի հերթով պատիժներ կրի, մինչեւ մորթեն կամ կախեն: Գագիկ Բեգլարյանը մեր լավագույն քաղաքապետներից է եղել, իսկ միջադեպեր բոլորի հետ էլ կարող են պատահել: Կարծում եմ, որ պետք է գնահատել նաեւ նրա հրաժարականը, որով քաղաքական լուծման գնաց: Կարծում եմ, նա կուսակցական աշխատանքը կշարունակի մինչեւ վերջ: Եվ հետո էլ հարցնում են` բա ի՞նչ պիտի լինի: Նա ՀՀ քաղաքացի է, որեւէ տեղ կաշխատի, ինքը պիտի որոշի, թե ինչ կարող է անել: Եկեք նրան այս անգամ էլ չմորթենք, այսինքն, ասենք մի էլ աշխատի, մի էլ ապրի՞»,- եզրափակել է Գալուստ Սահակյանը: