Ղրիմի խորհրդարանի նախագահությունը ցանկանում է պաշտպանություն խնդրել Ռուսաստանից. հայտնում է УНИАН-ը: Տվյալ հարցը պետք է քննարկվի խորհրդարանի առաջիկա նիստում:
Պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ մտցնել Ղրիմի Սահմանադրության մեջ: Պատգամավոր Վլադիմիր Կլիչնիկովը համարում է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը կոպտորեն խախտում է Ղրիմի Սահմանադրությունը:
Բացի փոփոխություններից, պատգամավորները առաջարկում են դիմել ՌԴ նախագահին և ՌԴ օրենսդիր ժողովին, որպեսզի նրանք Ղրիմի ինքնավարության անխախտելիության երաշխավորը դառնան: