|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ֆինանսական օգնություն չի խնդրել նրանից. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք փողի համար չենք եկել: Ես Պուտինից փող չեմ խնդրել: Տվեք մեզ կարթը, և մենք ձուկն ինքներս կորսանք: Տվեք մեզ գումար աշխատելու, արտադրելու և արտահանելու հնարավորություն»,- ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում:
Դոդոնն ընդգծել է, որ Մոլդովայի բնակիչները աշխատասեր են և կարող ենք ինքնուրույն կերակրել իրենց երկիրը:
Նշենք, որ Մոլդովայի նախագահը երեկ այցով Մոսկվայում էր: