կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-30 15:08
Քաղաքական

Եկեք մի բան ֆիքսենք՝ ՀՀ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել. Աղաջանյան

Եկեք մի բան ֆիքսենք՝ ՀՀ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել. Աղաջանյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանից հետաքրքրվեցին մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել։

«Եկեք մի բան ֆիքսենք՝ ՀՀ վարչապետն ինքն իր համար ոչինչ չի գնել։ Դրանք պետական գնումներ են և գնվում են պետության կարիքների համար: Այդ թվում՝ խոսքը  Կոնդի առանձնատների վերանորոգման մասին է, դրանք պետության գույք են»,– մանրամասնեց Աղաջանյանը։

Աշխատակազմի ղեկավարն այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ  տվյալների գաղտնիության պարագայում ինքը չի կարող թվեր ներկայացնել ո՛չ ավտոմեքենաների, ո՛չ էլ վերանորոգման ծախսերի վերաբերյալ։ Աղաջանյանը հերքեց միայն փաստը, թե մի զրահապատ մեքենա էլ վարչապետի տիկնոջ համար է գնվել: