Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ նոր կառավարության ձևավորումը և կառավարության ծրագրի քննարկումը ցույց տվեցին, որ քառյակի համատեղ գործունեության շնորհիվ Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, որի բաղադրիչներն են` Տիգրան Սարգսյանի կառավարությունը զոհաբերվեց, կոալիցիան վերջնականապես քանդվեց, իշխող օլիգարխիան դուրս է գալիս ճակատի առաջին գիծ, այսինքն` եթե մինչ հիմա իշխանությունն օգտագործել է երիտասարդ տեխնոկրատների կենդանի վահանը, այսօր այդ օլիգարխիան մերկացել է և ստանձնել իր պաշտպանության դերը:
Պատգամավորի խոսքով` կառավարության ծրագրի ընդունումը, ըստ էության, տապալվեց, որովհետև 70 կողմ ձայնից երեքը կեղծվել են, ինչի մասին կան տեսանյութեր մամուլում: Երկու ձայն էլ հարբած պատգամավորների ձայներ են եղել, որոնց, Զուրաբյանի խոսքով, կիսագիտակից վիճակով բերման են ենթարկել, «պեղել, քերել են», որ բերեն քվեարկության:
Ըստ Լևոն Զուրաբյանի` այնպիսի ծանր վիճակում է հայտնվել Հանրապետական կուսակցությունը, որ ստիպված են եղել ահաբեկել ՕԵԿ-ական գործարար պատգամավոր Կարեն Բոթոյանին` ևս մեկ ձայն ՕԵԿ-ից պոկելու համար: «Ստացվում է, որ ծրագիրը տապալվել է, կեղծիքներով ու ահաբեկումներով մի կերպ անցկացրել են ծրագիրը: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը կանգնած է իր իշխանությունը կորցնելու եզրին»,- ասաց նա:
Հարցին` ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չվերահսկեցին կառավարության ծրագրի քվեարկության կեղծումը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ չեն նկատել, չեն տեսել, միայն հետո նայելով տեսանյութերը` տեղեկացել են մեկը մյուսի փոխարեն քվեարկելու փաստերի մասին:
Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի այն հայտարարությունը, որ քառյակը չմասնակցեց քվեարկությանը, որովհետև մասնակցելու դեպքում մեկը մյուսին կարող է` դավաճան անվանեին, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Դե վարչապետն էլ թող նման բաներով մխիթարվի, ինչ ասեմ, ինքն իրան թող խաբի»: