Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Դեմ եմ» թիմը Նվաճման երթ է կազմակերպում: Մանրամասները` նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հարգելի՛ քաղաքացի,
Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ առաջարկում ենք բոլորին փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին միանալ իրավունքի նվաճման երթին:
Կոչ ենք անում նաև գործատուներին միանալ մեզ, քանի որ սա բոլորիս խնդիրն է: Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել:
Երթը տեղի է ունենալու հետրյալ կերպ՝ Փետրվարի 6-ին ժ. 12:00-ին հավաքվում ենք Կրթության և Գիտության Նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի): Որոշ ժամանակ կոչեր հնչեցնելուց հետո սկսվում է երթը՝ հետևյալ երթուղով՝ Հանրապետության փողոց - Կառավարության շենք - Իտալիայի փողոց - Կենտրոնական բանկ - Քաղաքապետարան - Խորենացու փողոց - ՊԵԿ Համոզված ենք, որ այս բողոքի ակցիան ունենալու է իր ազդեցությունը: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չլինել և դուրս գալ փողոց: Նվաճում ենք մեր իրավունքը: