կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-17 14:51
Քաղաքական

ԲՀԿ-ի ակցիան՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով. նրանք ստիպված էին ակցիան անել առանց դդումների

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց. նրանք պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը. հայտնում է NEWS.am-ը:

Նախօրեին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նշում էին, որ նախարարն իրեն պահում է ոչ կոռեկտ և իրենք միանում են նրա հրաժարականի պահանջին։

Նրանք վանկարկում էին. «Արայիկ, հեռացիր»: Ակցիայի մասնակիցների ձեռքին դդում կար:

«Սիրելի ընկերներ, միացեք մեր բողոքի ակցիային եւ պահանջեք այլասերված նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանները հանգնեցրին երթը եւ հետաքրքրվեցին, թե ինչու չեն իրազեկել ոստիկանությանը երթի մասին. «Որպես հավաքի փաստացի ղեկավար պարտավոր էիք իրազեկել, տեղյակ պահել ոստիկանությունը, ինչը չեք արել: Դրանով վարչական իրավախախտում եք թույլ տվել: Ձեր ձեռքին կան իրեր, մենք չգիտենք, թե դա ինչ է: Մենք նպատակահարմար չենք գտնում: Կարող եք ձեր ձեռքի իրերը (խոսքը դդումների մասին էր-խմբ) դնեք որեւէ X տեղ, մենք աջակցենք ձեր հավաքին: Ձեզ տալիս ենք 3 րոպե ժամանակ, որ կարգավորեք»,-ասաց ոստիկանությաններկայացուցիչը՝ կոչ անելով պահպանել սահմանված պայմանները:

Երիտասարդները երթով հասան ԿԳՄՍ նախարարության դիմաց. «Հայ երիտասարդները կստիպեն, որ դուք հրաժարական տաք եւ տրանսգենդերբներին ընդունեք ձեր տանը կամ Հայաստանից դուրս: Եթե ձեր հրաժարականը ուշանա, մենք մեր օրինական ցույցներն ավելի ենք մեծացնելու: Ձեր աշխատանքը չի նպաստում ՀՀ կրթոջախների, քրիստոնյա եկեղեցու, երիտասարդների բարօրությանը, առաջընթացին ու զարգացմանը»,-ասաց ակցիայի մասնկիցներից մեկը: