Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության շենքի առջեւ այսօր բողոքի ակցիա կիրականացվի` ընդդեմ դրամի արժեզրկման եւ թանկացումների: «Ֆեյսբուք»-ում համապատասխան հայտարարություն է տարածվել, որում ասվում է.
«Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է դրամը արժեզրկվում, գնաճն անկառավարելի է, ընդ որում, բարձրանում է թե ներմուծվող ապրանքների, թե տեղական արտադրության ապրանքների ու ծառայությունների գները. սա ոչ այլ ինչ է, քան աշխատավարձերի ու թոշակների նվազեցում, քանի որ դրամի գնողունակությունը մոտ 30 տոկոսով արդեն իսկ իջել է և անհայտ է, թե մեզ ինչ է սպասում։ Մենք չենք կարող դիտորդ լինել այս իրավիճակում։
Պահանջում ենք կառավարությունից և նախագահից՝
ա․ Ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու առաջնային սպառման ապրանքների գները։
բ․ Կայունացնել դոլար-դրամի փոխարժեքը՝ բերելով այն հայ մարդու կյանքի նվազագույն պայմանները երաշխավորող մակարդակի և բացառել դոլարի սպեկուլյատիվ վաճառքը։
գ․ Ինդեքսավորել/վերահաշվարկել բյուջետային աշխատողների աշխատավարձերը և քաղաքացիների դոլարային վարկերը։
դ․ Քաղաքացիների տալ երաշխիքներ, որ Էլեկտրաէներգիայի և գազի գները չենք թանկանա։
ե․ Արգելել ՀՀ-ից դեպի ՌԴ դոլարի և ՌԴ-ից դեպի ՀՀ ռուբլու սպեկուլյատիվ ելքերը և մուտքերը։
զ․ Դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը»։
Բողոքի ակցիային հրավիրված է շուրջ 10 հազար քաղաքացի, պոտենցիալ մասնակիցների թիվն անցնում է հազարից: