կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-02 11:18
Քաղաքական

Պետք է ձևավորվի մեկ քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի Փաշինյանի և նրա թիմի արժեհամակարգը. Արարատ Միրզոյան

Պետք է ձևավորվի մեկ քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի Փաշինյանի և նրա թիմի արժեհամակարգը. Արարատ Միրզոյան

Կառավարության նիստից առաջ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ ՌԴ արձագանքի վերաբերյալ, նա պատասխանեց, որ իր դիրքորոշումը տառացիորեն համընկնում է ՀՀ ԱԳՆ-ի հնչեցրած դիրքորոշման հետ:

Հարցին, թե արդյո՞ք օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքը կապ ունի ՌԴ-ին ինչ-որ բան ապացուցելու հետ, Միրզոյանն արձագանքեց. «Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապ ունի կառավարության աշխատանքի 100 օրն ամփոփելու հետ»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ահազանգում է, որ Քոչարյանի ձերբակալությունը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, Միրզոյանը նշեց. «Բազմիցս ապացուցվել է, որ ՀՀԿ-ի կողմից իրավիճակի գնահատումը տարբերվում է իրավիճակի օբյեկտիվ վիճակից»:

Հարց հնչեց նաև այն մասին, որ «Ելք» դաշինքը պառակտվում է, ինչին ի պատասխան փոխվարչապետը նշեց. «Հենց «Ելք»-ը պառակտվի, անմիջապես դրա մասին կտեղեկացվի հանրությանը: Գուցե շտապում եմ ասել, բայց Հայաստանում պետք է ձևավորվի մեկ քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Փաշինյանի և նրա թիմի արժեհամակարգը, և հենց այդ ուժը կստանձնի այդ արժեհամակարգի պատասխանատվությունը: Այս քաղաքական ուժի մեջ կարող են ընդգրկված լինել տարբեր անհատներ, հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներ»: