|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակի» տեղեկություններով` փակվել է Ապարանի ֆիզմաթ թեքումով ավագ դպրոցը, պատճառը Վերահսկիչ պալատի բացահայտումներն են։ Մասնավորապես, ֆինանսական չարաշահումները՝ հավելյալ դասարանների տեսքով։ Ենթադրենք՝ կարող էին 30 հոգուց բաղկացած մեկ դասարան ունենալ, սակայն 8-10 հոգանոց դասարաններ են պահվել, որպեսզի յուրաքանչյուրի համար, սահմանված կարգի համաձայն, գումար կորզեն։
«Ուշագրավ է, որ երբ բացահայտվել են չարաշահումները, դպրոցի տնօրենը «ծախել» է մարզպետ Սարգիս Սահակյանին՝ հայտարարելով, թե նա տեղյակ էր բոլոր մախինացիաներից։ Սակայն, փոխանակ մարզպետի գործողությունները քննվեին, դպրոցն են փակել»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։