Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանը Սյունիքի մարզում հանդիպում ունեցավ Կապան քաղաքի բնակիչների հետ: «Ժառանգության» ղեկավարը կոչ արեց Սյունիքի մարզպետին` դուրս գալ:
«Այն, որ Սյունիում կեղծված տվյալներով հաղթեց Սերժ Սարգսյանը, ուրեմն ես դիմացի մայթի պաշտոնյայի հրաժարականն եմ պահանջում»,-հայտարարեց նա և հավելեց.
«Ես հարգում եմ պարոն մարզպետի անցյալը, նրա դերն արցախյան ազատամարտում, սակայն փետրվարի 18-ին ժողովուրդն ինքն է ընտրել իր նախագահին»:
Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը ընդհատեց Մագդա անունով մի կին, ով բացահայտ ընդգծելով իր համակրանքը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ, հայտարարեց.
«Սյունեցին այնքան մեծ հայրենասեր է, որ կարողացել է իր սահմանները պաշտպանել, ես թույլ չե'մ տալ , որ Դուք և ժողովուրդը պահանջեք հայ ազատամարտիկի հրաժարականը»:
Կնոջ այս հայտարարությունը դժգոհության ալիք բարձրացրեց կապանցիների շրջանում և նրանք վանկարկեցին` «ամո’թ»:
Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ լսեց կնոջը ,ասաց, որ հարգում է նրան և կողմնակից է ազատ խոսքի արտահայտմանը:
Նա կրկին կոչ արեց Սյունիքի մարզպետին` գալ հրապարակ և ժողովրդի առջև խոսել, սակայն այդպես էլ մարզպետը չժամանեց:
Փոխարենն իրար հետևից Հովհաննիսյանին էին մոտենում քաղաքացիներ և փորձում պաշտպանել մարզպետին, սակայն նրանց խոսքն անմիջապես խլացնում էր հազարովոր կապանցիների բողոքի ձայնը:
Մի քաղաքացի, ով հետո պարզվեց մոտական խանութներից մեկի սեփականատերն էր, նշելով, որ ինքը որևէ կուսակցության չի պատկանում, հարց ուղղեց Րաֆֆի Հովհաննիսյանին, թե որ երկրի կոմնակիցն է ` Ամերիկայի, թե Ռուսատանի:
Այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ ընդգծեց բազմիցս հայտարարծ այն տեսակետը, որ ինքը կողմնակից է երկու երկրների հետ լավ հարաբերություներ ունենալու և ասաց, որ թույլ չի տա , որ որևէ մեկն իրեն հայրենասիրության դասեր տա:
Սակայն մարդիկ կասկածում էին, որ Հովհաննիսյանին հարց ուղղած քաղաքացին, ում անունը Վոլոդյա է, տեղական իշխանություների ներկայացուցիչն է:
Ինչևիցե «Ժառանգության» առաջնորդը ելույթի ավարտին կապանցիներին հրավիրեց փետրվարի 28-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների ուղեկցությամբ ուղևորվեց դեպի Գարգին Նժդեհի գերեզման: